
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հրապարակել է Սրբազանի խոսքը՝ բանտից։
«Դիտեցի «Մեծ բանավեճը»…
Խոնարհումս իմ եզդի եղբորը՝ Բորիսին, Վեհափառ Հայրապետին, ինձ, Բագրատ և Մկրտիչ սրբազաններին և ընդհանրապես Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար, ինչը իրեն առանձնահատուկ առաքինի մարդ լինելու մասին է խոսում: Շնորհակալություն նաև մեր մյուս պաշտպանին, ում ցավոք ճանաչելու պատիվը չունեմ:
Ներողություն եմ խնդրում կենդանասերներից՝ բորենիներին (չորքոտանի) վիրավորելու համար:
Աստված մեզ հետ է…
Օրհնությամբ
19.10.25
115-րդ օր ապօրինի բանտարկության»։