Ներքին կյանք
-
Այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր վիրավորում ստացած 2 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
-
Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի վրա․ Մարուքյանի արձագանքը՝ Վեդանտ Պատելի հայտարարությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, ով Սոթքի հատվածում Ադրբեջանի ագրեսիան բնութագրել է որպես փոխհրաձգություն։ Մարուքյանը նշել է, որ Հայաստանի Սոթք գյուղի...
-
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 11-ին մի շարք օրենքներ է ստորագրել: Մասնավորապես, ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համա...
-
Ռուսաստանը թանկ է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները եւ արժեւորում նրա ինքնիշխան դիրքորոշումը. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով թուրքական ընդդիմության՝ հանրապետությունում նախագահի ընտրություններին չմիջամտելու Ռուսաստանին ուղղված կոչը, ասել է, որ Մոսկվան թանկ է գնահատում Անկարայի հետ հարաբերությունները։ «Մենք շատ թանկ ենք գնահատու...
-
Ալիևը հայտարարում է, որ հայկական սփյուռքը քաղցկեղ է Հայաստանի համար. Արման Թաթոյան
Ադրբեջանի նախագահը հայկական սփյուռքը ներկայացնում է որպես հայ ժողովրդին թունավորող գործոն, հիմա այս նարատիվը լայնորեն տարածվում է Ադրբեջանում հայտնի մարդկանց միջոցով: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թ...
-
Սոնա Ծառուկյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Սոնա Ծառուկյանը նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի...
-
Գերմանիան միտված է Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը․ դեսպան Ռիխտեր
Գերմանիան միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը, Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է, որ Գերմանիան միտված է նշանակալի արդյունքների ապահովմանը: Այս մասին հայտարարեց Հայաստա...
-
ԵԱՏՄ-ն Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ
Եվրասիական տնտեսական միությունը Ինդոնեզիայի հետ բանակցություններ է սկսել ազատ առևտրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ Սլեպնյովը նշել է, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հ...
-
Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը. ԱԳ փոխնախարար
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, ադրբեջանական ագրեսիային իրենք չէին կարող արձագանք տալ, իրենց դերակատարումն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ, զեկույցներ պատրաստել Բրյուսելի համար: Այս մասին լրագրողների...
-
Հայաստանի պատվիրակությունն այցելել է Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողով
Հայաստանի պատվիրակությունը՝ Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել է Սվերդլովսկի մարզի օրենսդիր ժողովի նախագահ Լյուդմիլա Բաբուշկինայի հետ։ Այդ մասին հաղորդում է մարզային օրենսդիր ժողովի մամուլի ծառ...

