Միջազգային
-
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավարտել է Իրանի տարածքին ավիահարվածների լայնածավալ ալիքը, որի նպատակն է եղել զենքի արտադրության հզորությունների ոչնչացումը։ Այդ մասին հայտնել է The Times of Israel-ը։ «Հարվածները թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապ...
-
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը
Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի Երևանի ժամանակով ժամը 14:30-ը: Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը: «Երկրի օդային տարածքը փակ կլինի մինչև հունիսի 16-ի ժամը 14:00-ն (խմբ.՝ Երևանի ժամանակով ժամը 14:30)»,...
-
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը
Քիչ առաջ Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ։ Պայթյունի ալիքը տարածվել և վնասել է հարակից շինությունների պատուհանները։ Փշրվել են նաև «Ալիք» օրաթերթի խմբագրության ապակիները։...
-
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքին. վիրավորների թվում կան դիվանագետներ
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի ԱԳՆ շենքին. այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։ Հարվածների հետևանքով մի քանի խաղաղ բնակիչներ են վիրավորվել, այդ թվում՝ դիվանագետներ։
-
Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն
Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհր...
-
Իսրայելի կառավարությունը քննարկում է Իրանի հրթիռային հարձակմանը պատասխան քայլերը. CNN
Իսրայելցի պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ Իսրայելի կաբինետը ներկայում նիստ է անցկացնում՝ քննարկելու համար Իսրայելի վրա ուրբաթ երեկոյան Իրանի հրթիռային հարձակմանը պատասխանը։ Պաշտոնյան հայտարարել է, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, կշարունակի Իրանի դեմ հարձակումների...
-
Fars. Իրանի ՀՕՊ-ը մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ է խոցել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռներ, այդ թվում՝ երկու F-35 կործանիչներ, հաղորդում է իրանականFarsլրատվական գործակալությունը։ Հաղորդվում է, որ խոցվել են «երկու իսրայելական F-35 կործանիչներ և զգալի թվով փոքր ինքնաթիռ...
-
IRNA. Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին
Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։ Այս մասին հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը։ Ըստ այդմ՝ հարված է հասցվել Թել Ավիվում գտնվող նախարարության շտաբին։ Իսրայելական լրատվամիջոցներն արդեն հ...
-
Առաջիկա ժամերին Իրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում
«Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում։ Իրանի վրա այսօրվա լայնածավալ իսրայելական հարձակումն այս պետության այլևս փաստացի լեգիտիմ պատճառ է տվել միջուկային զենք ստեղծելու»։
-
Իրանը երրորդ ալիքն է ձեռնարկել Իսրայելի հարձակումներին պատասխանելու համար
Գրանցվել է բալիստիկ և հիպերձայնային հրթիռների երրորդ ալիքի արձակումը Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Гоств-ն։ Իսրայելի N12 հեռուստաալիքը հաղորդել է, որ ուրբաթ հարձակումը սկսվելուց ի վեր Իրանն Իսրայելի ուղղությամբ 150- 200 հրթիռ է արձակել։ Նրա տեղեկությունների համաձայն...










