ՑԱԽԱԼ-ի ցամաքային ուժերը Գազա քաղաք կմտնեն 48...

Իսրայելի ցամաքային ուժերը կարող են մտնել հոծ բնակեցված պաղեստինյան Գազա քաղաք առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այսպիսի հավաստիացմամբ հանդես է եկել Haaretz իսրայելական թերթը՝ հղում կատարելով «իսրայելցի պաշտոնատար անձանց  [իրավիճակին] տրված գնահատականին»։

Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին նոյեմբերի 5-ի երեկոյան ճեպազրույցում տեղեկացրել է, որ իսրայելցի զինվորականները «հասել են Գազայի հարավի սահմանագծին» եւ «շրջապատել Գազա քաղաքը»։ Նա ավելացրել է, որ ՑԱԽԱԼ-ը «դեռ թույլ տալիս է հումանիտար միջանցքի աշխատանքը, որպեսզի հյուսիսային մասի բնակիչները կարողանան տարհանվել հարավ»՝ նշելով, որ Իսրայելը «կշարունակի գրոհել հատվածի հյուսիսային մասն ու Գազա քաղաքը»։