Այսօր մեր բզկտված տնտեսությամբ, բզկտված Հայաստանով և Արցախով այնքան առաջնահերթ խնդիրներ ունենք, որ պատգամավորին լրավճար տալը և պատգամավորական ծախսը բարձրացնելը ես համարում եմ անբարոյականություն, ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Ինչ-որ մի պահի, երբ մեր տնտեսությունը կլինի կայուն, երբ բազմաթիվ խնդիրներ լուծված կլինեն, այո՛, պետք է անդրադառնալ նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերին, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն։ Բայց այսօր դա պետք է լինի մեր հարյուրերորդ խնդիրը, ոչ թե առաջնային, որի համար արտահերթ նիստ է հրավիրվել», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։



