Բյուրեղավանում մեծ թվով բնակիչներ նմանատիպ ախ...

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչները SHAMSHYAN.com-ին հայտնել են, որ  խնդրում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել՝ հայտնելով, որ մի քանի օր է իրենց քաղաքում բնակիչները դիմում են շտապօգնություն, քանի որ ունեցել և ունենում են սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թունավորման դեպքեր են գրանցվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։

Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն և բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։

Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։