Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով...

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ հայտնել է  Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։

«Վերջին 2 օրերին 4 հոսպիտալացում է եղել»,- նշեց տնօրենը։

Ընդհանուր առմամբ, բուժօգնության դիմածների թիվը 6 տասնյակից ավելի է։