Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատա...

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սարալանջի 1/5 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտովերանորոգման կետում վերանորոգման աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան։ Տեղի ուժերով քաղաքացիները մարել են կրակը։