Բյուջեն կընդունեն, կանցնեն նախընտրական ծրագրի...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։

Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի համար «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։
 

Նոյեմբերի 22-ին նախատեսվում է կառավարությունում ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտի ղեկավարներ պետք է ներկայացնեն իրենց գաղափարները, թե ով ինչ մտքի թռիչք ունի, ինչ պետք է խոստանան հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:

 

Նախընտրական ծրագրի մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս ՔՊ նախընտրական շտապի պետ «կարգեց» կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որին ամենաշատն է վստահում թիմում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: