Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համագործակցության շրջանակներում ԲԸՏՄ-ին են նվիրաբերվել DJI Matrice 30T տեսակի ժամանակակից անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև DJI Matrice 4T անօդաչու թռչող սարք և 7 նոթբուք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ DJI Matrice 30T անօդաչու թռչող սարքը հագեցած է ջերմատեսիլ և բարձր լուծաչափի տեսախցիկներով, ինչը հնարավորություն կտա արագ արձանագրել ապօրինի գործունեության դեպքերն ու ապահովել տվյալների առավել ճշգրիտ և ամբողջական հավաքագրում։
Նորագույն տեխնոլոգիական սարքերի կիրառումը դյուրացնում է դժվարամատչելի ու հեռավար տարածքների մշտադիտարկումները,
- վարչարարության շրջանակում նպաստում է հիմնավոր ապացուցողական շտեմարանի հզորացմանը,
- նվազեցնում է մարդկային ու ժամանակային ռեսուրսների ծախսերը։
Նշվում է, որ ընդերքօգտագործման, կենսաբազմազանության, մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների պահպանության ոլորտներում վերջին 3 տարում անօդաչու թռչող սարքերի կիրառումը զգալիորեն նպաստել է վերահսկողական, բնապահպանական ռիսկերի կանխարգելման ու օպերատիվ արձագանքման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։



