Բունդեսթագը կքվեարկի Օլաֆ Շոլցին վստահելու հա...

Բունդեսթագը (Գերմանիայի խորհրդարան) արտահերթ նիստում բանակռիվներ եւ քվեարկություն կանցկացնի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին վստահելու հարցով։ Կառավարության ղեկավարը խորհրդարանում հանդես կգա 25 րոպեանոց ելույթով, ինչից հետո տեղի կունենան երկժամյա միջխմբակցային բանակռիվներ։ Հետո տեղի կունենա անվանական քվեարկություն։

Շոլցը սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն խորհրդարան է ուղարկել գրավոր հարցում վստահության քվեի մասին դեկտեմբերի 11-ին։ Նրա ելույթի եւ բանակռիվների միջեւ պետք է անցնի առնվազն 48 ժամ, որպեսզի խորհրդարանականները ժամանակ ունենան որոշում կայացնելու համար։ Կանցլերը կներկայացնի հետագա ճանապարհը, որով շարժվելու է երկիրը ստեղծված ներքաղաքական պայմաններում։

Եթե պատգամավորները վստահություն չհայտնեն Շոլցին, ինչը, ըստ վերծուծաբանների, հավանական է, 21 օրվա ընթացքում Գերմանիայի նախագահը կանցլերի առաջարկով պարտավոր է ցրել խորհրդարանը։ Շոլցն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կդիմի պետության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին համապատասխան առաջարկով։ Նոր ընտրություններն այդ դեպքում պետք է տեղի ունենան Բունդեսթագի ցրումից 60 օր հետո։ Նախագահն արդեն հավանություն է տվել արտահերթ ընտրությունների անցկացմանը 2025թ. փետրվարի 23-ին։ Դրանց արդյունքներով՝ կձեւավորվի նոր կառավարություն, ինչպես նաեւ կընտրվի նոր կանցլեր։