Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է L-39 ZA ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի մասին։
«Տեխնիկական կառավարության պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովը չեղարկում է ավիաշոուն Երրորդ ավիաբազայում՝ L-39 ZA ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը կայանալիք ավիաշոուի նախապատրաստման ժամանակ։ Կատարվում է հետաքննություն։ Ձեռնարկվել են միջոցառումներ հրդեհները տեղայնացնելու և դեպքի պատճառները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։



