Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Ռումեն Ռադևին Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ՝ հանուն «անվտանգության և բարգավաճման»: Այս մասին ֆոն դեր Լայենը գրել է X-ում։
«Շնորհավորանքներս Ռումեն Ռադևին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Բուլղարիան եվրոպական ընտանիքի հպարտ անդամ է, որը կարևոր դեր է խաղում ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում։
Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի մեկնարկին՝ ի շահ Բուլղարիայի և Եվրոպայի բարգավաճման ու անվտանգության»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ռուսամետ նախկին նախագահ Ռումեն Ռադևի «Առաջադիմական Բուլղարիա» կուսակցությունը, հավաքելով ձայների 44,48%-ը, հաղթել է ընտրություններում:



