Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց հարցեր...

Բուդապեշտում այս պահին մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովը: Հունգարիայի վարչապետ Օրբանը դիմավորում է հյուրերին:

Քիչ առաջ այստեղ ժամանեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել:

Նշենք, որ Հունգարիայում նախատեսված են Փաշինյանի երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: