Ադրբեջանում հույս ունեն, որ Բրյուսելում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը կհամաձայնեցնեն խաղաղ համաձայնագրի տեքստի պատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար։
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ Բելգիայի մայրաքաղաքում: