Բրիտանիան Ուկրաինային աջակցելու համար խոստանո...

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 30-ին, բրիտանական խորհրդարանում ներկայացրել է բյուջեի նախագիծը, որտեղ կառավարությունը խոստանում է ավելացնել պաշտպանության ֆինանսավորումը և պահպանել Ուկրաինային աջակցությունը, գրում է European Pravda-ն։

Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ռիվզը նշել է, որ Բրիտանիայում ծախսերը զգալիորեն գերազանցում են եկամուտը, ուստի սպասվում է բյուջեի մի շարք հոդվածների կրճատում, որոշ հարկերի ավելացում։

Միաժամանակ, խոսելով պաշտպանության մասին, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավարն ընդգծել է, որ ֆինանսավորումը կավելացվի ՀՆԱ-ի 2,5%-ի նպատակին հասնելու համար։

«Այսօր ես հայտարարում եմ հաջորդ տարի Պաշտպանության նախարարության բյուջեն 2,9 միլիարդ ֆունտ ստեռլինգով ընդհանուր ավելացման մասին՝ երաշխավորելով, որ Մեծ Բրիտանիան կգերազանցի ՆԱՏՕ-ի մեր պարտավորությունները և տարեկան 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ երաշխավորված ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», - ասել է Ռիվզը:

Նա հավելել է, որ Ուկրաինային տարեկան ռազմական աջակցությունը կպահպանվի ի լրումն 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ վարկի, որը G7-ի համաձայնագրի մաս է կազմում ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու համար: