Բրիտանիան խորհուրդներ է տալիս ուկրաինացի պաշտ...

Բրիտանական կողմը խորհուրդներ է տալիս ուկրաինացի պաշտոնյաներին Սաուդյան Արաբիայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից առաջ, գրել է The Times թերթը։ Նրա տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը անցած հանգստյան օրերին ժամանել է Ուկրաինա եւ հրահանգել Վլադիմիր Զելենսկուն, թե ինչպես պետք է վարվեն Կիեւի ներկայացուցիչներն ամերիկացիների հետ բանակցություններում։ Նշվել է, որ Փաուելը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլթցի հետ, որի ընթացքում կողմ է արտահայտվել Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ հետախուզական տվյալների փոխանակման վերականգնմանը։ Պարբերականի համաձայն՝ Լոնդոնը կարծում է, որ ավելի հեշտ կլինի չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը հետախուզական տվյալների փոխանակումը կասեցնելու մասին, քան հասնել Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումների վերականգնմանը։ Թերթն ընդգծել է, որ այդ թեման բարձրացվել է նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի եւ ՆԱՏՕ գլխավոր քրատուղար Մարկ Ռյութեի, որն առաջիկա օրերին կայցելի Վաշինգտոն, զրույցի ժամանակ։