Բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվ...

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Գործընկերության, անվտանգային համագործակցության և զանգվածային բնաջնջման զենքերի հակազդման հարցերով փոխտնօրեն, բրիգադային գեներալ Քրիս Մքինիի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: