Բրազիլիայի նախագահին կրկին վիրահատել են

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան գլխուղեղի արյունազեղումից հետո երկրորդ վիրահատության է ենթարկվել, այն հաջող է անցել, ինչի մասին հայտել են բժիշկները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Երկու օր առաջ հաղորդվել էր, որ  Բրազիլիայի 79-ամյա նախագահը շտապ հոսպիտալացվել է ուղեղի արյունազեղումից հետո։ Հոկտեմբերին պետության ղեկավարն ընկել էր և հարվածել գլուխը, ինչից հետո բժիշկներն արդեն զգուշացրել էին ներքին արյունահոսության սպառնալիքի մասին:

Ինչպես նշվում է Սան Պաուլո քաղաքի Sírio-Libanês հիվանդանոցի մամուլի հաղորդագրության մեջ, Լուլա դա Սիլվան հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ  գլխացավ է զգացել։

«ՄՌՏ-ն ցույց է տվել ներգանգային արյունազեղում՝ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած կենցաղային վնասվածքի հետևանքով... Վիրահատությունն անցել է առանց միջադեպերի»,- ասվում է բուժհաստատության հաղորդագրության մեջ:

Ինչպես բացատրել են բժիշկները, նախագահը ենթարկվել է գանգուղեղային վիրահատության։ Սա մի պրոցեդուրա է, որի ժամանակ գանգի մի մասը ժամանակավորապես հեռացվում է վիրահատության համար: Հեմատոմայի խոռոչը մաքրելու համար կատարվել է գանգուղեղային վիրահատություն:

«Նախագահն այժմ իրեն լավ է զգում և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրությունում։