Բրազիլիան կցանկանար միջնորդի դեր ստանձնել Ուկ...

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի վարչակազմը կցանկանար միջնորդ հանդիսանալ ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, քանի որ դրան վերջ տալու ԱՄՆ ջանքերը մինչ այժմ կոնկրետ արդյունքներ չեն տվել: Այս մասին հայտնել է բրազիլական O Globo թերթը՝ հղում կատարելով հարավամերիկյան հանրապետության կառավարության աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու համար Լուլա դա Սիլվայի Մոսկվա կատարելիք այցը պետք է ցույց տա Բրազիլիայի արտաքին քաղաքական գծի անկախությունը։ Երկրի ղեկավարը կարող է ռուսական կողմին առաջարկել նաեւ բրազիլական դիվանագիտության հնարավորությունները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար, գրել է թերթը։ Ինչպես նշել է թերթը, Բրազիլիայում կարծում են, որ Սպիտակ տունը չի կատարել իր խոստումները հակամարությունն ավարտելու վերաբերյալ, ուստի միջնորդի դերը պատրաստ են ստանձնել Բրազիլիայի իշխանությունները։ Ընդ որում, Բրազիլիայի կառավարությունը հակամարտության կարգավորման ավելի մեծ ցանկություն տեսնում է Ռուսաստանի, այլ ոչ թե Եվրամիության կամ Կիեւի կողմից։