Բողոքի ակցիա կառավարության դիմաց. Քիմիական ին...

Կառավարության դիմաց այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնում Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելու որոշման դեմ:

«Պետք չէ ինստիտուտի տարածքում կառուցել բնակելի շենք, հետո էլ վերացնել ինստիտուտը եւ կկառուցեն տարբեր բնակելի շենքեր:

Մենք այդ ինստիտուտում թանկարշեք սարքեր ունենք, դրանք զգայունություն ունեն, որոնց համար վտանգավոր է ցանկացած շինարարական աշխատանք: Ջրավազանի տարածքում ուզում են բազմաֆունկցիոնալ բնակելի շենք կառուցել»,-ասաց ակցիայի մասնակիցներից Սյուզաննա Թոսունյանը: