Բոսֆորի նեղուցով նավարկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի ափային պահպանության գլխավոր վարչությունը։
Այս միջոցն ընդունվել է նեղուցում թանձր մառախուղի պատճառով։
Ինչպես տեղեկացրել է TRT հեռուստաալիքը, առավոտվանից տեսանելիությունը նեղուցում խիստ վատացել է։ Մառախուղը հիմնականում գոյացել է նեղուցի հյուսիսային մասում, Սեւ ծովի ջրերի մոտ։ Եղանակային պայմանները վատացել են նաեւ Բոսֆորով անցնող ավտոճանապարհներին եւ Ստամբուլի ասիական մասում։ Դժվարացել է մեքենաների երթեւեկությունը։