Եվրամիությունը կարող է դառնալ Չինաստանի և ԱՄՆ-ի մրցակցային պայքարի ոչ թե կողմ, այլ «քաղաքացիական զոհ»: Այս կարծիքը հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրամիության դերն աշխարհում նվազում է, մեր մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ ընկել է, և մենք վտանգում ենք քաղաքացիական զոհ դառնալ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական մրցակցության արդյունքում, որը կորոշի առաջիկա տասնամյակում աշխարհի զարգացման հիմնական վեկտորը»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։



