Բորելը կոչ է արել եռօրյա հրադադար հաստատել Գա...

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել անհապաղ եռօրյա հրադադար հաստատել Գազայում՝ պոլիոմելիտի դեմ պատվաստումներ թույլ տալու համար:

«Պոլիոմիելիտի արագ տարածումը սպառնում է Գազայի բոլոր երեխաներին, որոնք արդեն թուլացել են տեղահանության, զրկանքների և թերսնման պատճառով: Ես կոչ եմ անում անհապաղ եռօրյա հումանիտար զինադադար հաստատել, որպեսզի ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարողանան պատվաստումներ իրականացնել՝ անկախ ավելի լայն բանակցություններից։ Մեր մարդկությունը դա է պահանջում»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։