Բորելն առաջարկել է Իսրայելի կառավարության նախ...

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ անդամ 27 երկրներին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի կառավարության անդամների նկատմամբ։ Դրա մասին հայտնի է դարձել գերմանական dpa գործակալությանը:

Առաջարկվող պատժամիջոցներն ուղղված են Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչին և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրին,  պատմել են պաշտոնյաները:

Ե՛վ Սմոտրիչը, և՛ Բեն-Գվիրը հակապաղեստինյան հայտարարություններով վերջերս վրդովմունք են առաջացրել:

Մասնավորապես, Բեն Գվիրը կոչ է արել դադարեցնել օգնության մատակարարումները Գազայի հատված՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա ճնշում գործադրելու նպատակով։

նման մի հայտարարություն է արել Սմոտրիչը՝ առաջարկելով օգնության հնարավոր շրջափակում, քանի դեռ ՀԱՄԱՍ-ի բոլոր իսրայելցի պատանդները ազատ չեն արձակվել:

Իսրայելի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը դեռ 107 պատանդ է պահում Գազայում։ Ենթադրվում է, որ նրանց առնվազն մեկ երրորդն արդեն ողջ չէ։