Բորել․ Պետք է խուսափել Չինաստանի, Ռուսաստանի...

Ուկրաինայում պատերազմի արդյունքը կլինի նոր աշխարհակարգի ստեղծման երեք շարժիչ ուժերից մեկը՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության և գլոբալ Հարավի վերելքի հետ մեկտեղ: Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նա խոստովանել է, որ ինքը «գլոբալ հարավ» եզրույթի երկրպագու չէ, բայց կա մի կազմակերպություն, որը «իրեն  արևմտյան մոդելների այլընտրանքի մաս է համարում»։ Նա ասել է, որ չափազանց կարևոր է «փորձել խուսափել Չինաստանի և Ռուսաստանի և գլոբալ Հարավի որոշ մասերի միջև դաշինքից»:

«Գլոբալ  Հարավի ժողովուրդները ցանկանում են, որ իրենց ճանաչեն, քանի որ 40-50 տարի առաջ, երբ ստեղծվեց աշխարհակարգը, այդ երկրներից մի քանիսը գոյություն չունեին: Նրանք կամ գաղութներ էին, կամ այնքան աղքատ, որ ձայնի իրավունք չունեին։ Հիմա նրանք անկախ երկրներ են, աճում են տնտեսապես և ժողովրդագրական առումով և ցանկանում են ձայնի իրավունք ունենալ»:

«Ակնհայտ է, որ այս երկրները հեջավորում են իրավիճակը։ Մի օր նայում են Ռուսաստանին, մյուսը օրը՝ Չինաստանին։ ՄԱԿ-ում դեմ են քվեարկում Ուկրաինայի պատերազմին, բայց նրանցից շատերը չունեն բարոյական վրդովմունքի այն զգացումը, ինչ մենք ունենք։ «Աշխարհում հստակ հեգեմոն չկա, բայց փոխարենը աշխարհում աճում է դերակատարների թիվը»: Պարադոքսն, ըստ նրա,  այն է, որ դերակատարների թվի այս աճը չի ուղեկցվում բազմակողմանիության մեծացմամբ:

«Մենք ունենք բազմաբևեռություն՝ առանց բազմակողմանիության։ Մասնագիտությամբ ես ինժեներ եմ և գիտեմ, որ երբ խաղում ավելի շատ բևեռներ կան, ավելի շատ կանոններ են անհրաժեշտ: Բայց մենք ունենք  շատ բևեռներ և ավելի քիչ կանոններ, և դա է պատճառը, որ աշխարհն այդքան անկայուն է, քանի որ տերությունները հակադրվում են միմյանց»:

«Նայեք այս բոլոր երկրներին՝ Հարավային Աֆրիկա, Բրազիլիա, Ինդոնեզիա, Հնդկաստան, դուք չեք կարող անտեսել այս նոր իրողությունը: 20 տարի հետո, ներկայիս միտումով, աշխարհում կլինի երեք խոշոր երկիր՝ Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄՆ-ը։ Այս տերություններից յուրաքանչյուրը կունենա 50 տրիլիոն դոլարի տնտեսություն, իսկ ԵՄ տնտեսությունը կլինի շատ ավելի փոքր՝ մոտ 30 տրիլիոն դոլար։

Եվրոպայի համար սա հսկայական երկարաժամկետ խնդիր է։ Եվրոպացիները պետք է պատրաստ լինեն մաս կազմելու նոր աշխարհի, որտեղ մենք բնակչության ավելի փոքր մաս  ենք կազմելու՝  համաշխարհային տնտեսության չափին համամասնորեն: Սա նշանակում է, որ մենք պետք է փնտրենք քաղաքական ազդեցություն, տեխնոլոգիական հնարավորություններ և միասնություն։ Միասնությունն առանցքային  բառն է: Եվրոպացիները պետք է ավելի համախմբված լինեն»։