
Դուբլինում արդեն երկրորդ օրն է, ինչ անընդմեջ ընթանում են բողոքի ցույցեր, հաղորդում է Sky News-ը։
Դուբլինի Citywest հյուրանոցի դիմաց, որտեղ տեղակայված են ապաստան խնդրողները, տեղի է ունեցել մեծ բողոքի ցույց՝ մոտ 2000 մարդ։ Բողոքի ցույցերը, որոնք սկզբում խաղաղ են եղել, հետագայում վերածվել են բախումների․ դիմակավորված տղամարդիկ ոստիկանության վրա նետել են ճայթուցիկներ, աղյուսներ և այլ առարկաներ: Ավտոբուսի կանգառը վնասվել է, իսկ ոստիկանական միկրոավտոբուսը՝ հրկիզվել:
Ոստիկանության տվյալներով՝ որոշ ցուցարարներ զինված են եղել գործիքներով և այգու եղաններով: Նրանք վնասել են հանրային սեփականությունը:
Ըստ The Guardian-ի՝ բողոքի ցույցերը սկսվել են 26-ամյա ապաստան խնդրողի դեմ առաջադրված մեղադրանքներից հետո: Նա կասկածվում է Դուբլինի Citywest հյուրանոցում կամ դրա մոտակայքում 10-ամյա աղջկա վրա հարձակվելու մեջ: Միգրանտը, ենթադրաբար, բռնաբարել է երեխային: