
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հինգշաբթի կժամանի Իսրայել, իսկ հաջորդ օրը կհանդիպի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտարարել է Իսրայելի կաբինետի խոսնակ Շոշ Բեդրոսյանը։
«Times of Israel»-ը նախկինում հաղորդել էր Ռուբիոյի այցի մասին՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին։ Հրատարակությունը նշել է, որ այցը կկենտրոնանա Գազայի հատվածում Վաշինգտոնի կողմից հրադադարի ծրագրի հաջող իրականացմանը աջակցելու վրա։