Բոլորիս անունից օտարի կոշիկ լիզողը

Բառերն իրապես մեծ նշանակություն ունեն մեր կյանքում։ Ամեն ասված բառ վերածվում է նյութի, ամեն զրպարտություն հետագայում բումերանգի պես վերադառնում է զրպարտչին։ Թերևս սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման 2,5 տարիների ընթացքումն հետ է ստացել բոլոր այն զրպարտությունները, որոնք նա հնչեցրել է ամենատարբեր գործիչների և երևույթների վերաբերյալ։

Արդեն բոլորի համար է հասկանալի, որ սուտը, զրպարտությունը  Փաշինյանի հիմնական գործիքներն են հանրային տրամադրությունները կառավարելու գործում։ Ամիսներ առաջ, երբ նա նախաձեռնեց Սահամանդրական փոփոխությունների հանրաքվեն, որով պետք է պաշտոնից հեռացներ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նա նորից բացեց կեղծիքների և զրպարտությունների պարկը ու տակնուվրա արեց հանրության հույզերը։

«Ձեր դիվանագիտությունն ինչ է եղել՝ ինչքան օտար անձնագրերով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ա՛յ անինքնասերներ: Ու ողբերգությունն էն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից: Բայց մենք կոշիկ լիզող չենք, դո՛ւք եք կոշիկ լիզողը: Դուք լիզել եք եւ լիզելու եք: Այսօր էլ եք վազում եվրոպաներում ու մոսկվաներում ինչքան կոշիկ տեսնում եք՝ լիզում եք: Այ ըտենց էլ մինչեւ կյանքների վերջը լիզելու եք սրա-նրա կոշիկները, կոշիկ լիզողնե՛ր»,- այս տարվա մարտի 12-ին Վայքում «այո»-ի քարոզարշավի ժամանակ, իր ելույթում ասել էր  Նիկոլ Փաշինյանը:

Եվ ահա այս խոսքերից անցան ամիսներ, և դրանք վերադարձան հեղինակին ու ցավոտ հարված հասցրեցին նրա մռթին։ Նախկինների «կոշիկ լիզելուց» խոսող վարչապետը, ամենաստորացած ձևով հիմա կանգնած է թշնամական Ադրբեջանի առաջնորդ Ալիևի առաջ։ Փաշինյանն այնքան ստորացված է, որ չի պատասխանում Ալիևին անգամ այն դեպքում, երբ նա ադրբեջանական հեռուստատեսության եթերում մատ է թափ տալիս իր վրա (այդ կերպ նաև Հայաստանի վրա)։ Ավելին, Ալիևն այնքան է հղփացել, որ երեկ ադրբեջանական բանակը կոտրում է Սոթքում Հայաստանի դրոշի գույներով ներկված դարպասը, և գրավում է տեղի ոսկու հանքը։ Փաշինյանի ղեկավարած Հայաստանն էլ այնքան խեղճացած վիճակում է հայտնվել, որ հայկական բանակի գեներալն ասում է, որ այդ տարածքների հարցը քննարկում են ռուսներն ու ադրբեջանցիները, հետևաբար Հայաստանի ՊՆ-ն որևէ իրավասություն չունի միջամտելու կատարվածին։

Ինչպես արդեն ասվեց, զրպարտությունը վերադառնալու հատկություն ունի ու շատ ցավոտ հարված կարող է հասցնել զրպարտչին։ Հիմա նախկիններին օտարների «կոշիկները լիզելու» մեջ մեղադրող Փաշինյանը փաստացիորեն «լիզում է Ալիևի կոշիկները», ընդ որում բոլորիս անունից։