ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է Ամուլսարի հանքի շահագործմանը:
Վարչապետը նշեց, որ նախորդ տարի ասել էր, որ իր համար անհասկանալի էին ըմբոստության բողոքները: Ապա հիշեցրեց իր կողմից ավելի վաղ կատարված հայտարարություններն այս հարցով:
Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Ջերմուկի բնակիչները և ոչ միայն նրանք դեմ են հանդես գալիս այս արդյունքներին, հանրահավաքներ ու երթեր են անցկացվել: Այսօր հանդիպում է կայացել վարչապետի հետ:



