Ապրիլ ամսին Politik.am-ը գրել էր, որ Ամուլսարի շահագործման հարցով «Elard» ընկերության կողմից իրականացվող փորձաքնության եզրակացությունը պատրաստ կլինի մասիսի 15-ից մինչև ամսվա վերջ ընկած ժամանակահատվածում: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
Դիտարկելով այն հանգամանքը, որ մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել մի շարք համայնքներ, Politik.am-ը բնապահպան Սիլվա Ադամյանին հարցրեց` եթե եզրակացությունը լինի ի օգուտ Լիդիանի և հանքը շահագործվի, արդյոք դա բողոքի ակցիաների առիթ չի տա:
Ըստ բնապահպանի` եթե հանքի շահագործմանը դրական եզրկացություն տրվի, համայնքի մարդիկ միանշանակ ոտքի են կանգնելու: Այն դիրքորուշումը, որ հիմա ունեն համայնքները, նախկինում չեն ունեցել:
«Հիմա էլ տեսնում ենք որ հանքի շահագործման դեմ արտահայտվողների թվում, ոչ միայն բնապահպաններ են, այլև համայնքի բնակիչներ, ովքեր ամիսներով այդտեղ վրաններ են խփել և թույլ չեն տալիս, որպեսզի հանքավայրը աշխատի: Իհարկե թույլ չտալը փոքր ինչ բարդ է, բայց ամեն դեպքում այդ կերպ փորձում են խնդիր լուծել: Ցավալին այն է, որ բնակչությունը ոտքի կանգնենց այն ժամանակ, երբ արդեն «բանը բանից անցել էր»:
Սիլվա Ադամյանը չի բացառում, որ հանքի շահագործմանը տրվի նաև բացասական եզարկացություն, սակայն իր դիրքորոշումը հետևյալն է` ինչպիսի եզրակացություն էլ տա փորձաքննությունը, հանքը չպետք է շահագործվի.
«Ուսումնասիրել եմ նաև տեղի փորձագետներից վերցրած տվյալները, որոնք փաստում են, որ Լիդիանը բավարար ուսումնասիրություններ չի արել: Ինչքան էլ Լիդիանը փորձի այդ բացը լրացնել, միևնույն է` ազդեցություն լինելու է: Ինքս ժողովրդի կողքին եմ»:



