Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է թուրք պաշտոնակցին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայի համար խիստ կարեւոր պահին, գրել է Bloomberg պարբերականը։
«Պուտինի աջակցությունը բարիք կլինի Էրդողանի համար, քանի որ Թուրքիայի նախագահի համընդհանուր ընտրություններին մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, եւ Անկարան պետք է կայունացնի տնտեսությունը»,- նշվել է հրապարակման մեջ։
Հոդվածագրի կարծիքով՝ Սոչիում նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները ռուսական գազի դիմաց մասամբ ռուբլով վճարելու անցման վերաբերյալ կկայունացնի լիրայի փոխարժեքը եւ կկանխի երկրում գների բարձրացման նոր ալիքը։
«Եվ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի ոսկու-արժույթի պահուստներն արդեն ավելացել են՝ շնորհիվ ռուսական ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դրամական միջոցների փոխանցման իր թուրք քույր ընկերությանը՝ «Ակքույու Նուկլեար»-ին՝ Միջերկրական ծովի ափին ԱԷԿ կառուցելու համար։
Ավելին, ինչպես նշել է պարբերականը, Անկարան չի միանա Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պատժամիջոցներին։