Բլոգեր Ռոման Բաղդասարյանը փախել մտել է դպրոցի...

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ պատահաբար փողոցում հանդիպել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին և ցանկացել է որոշ պարզաբանումներ պահանջել, բայց վերջինս քրեական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ մտել է մոտակա դպրոցի զուգարանը և դուրս չի գալիս։

Չախոյանը հայտնեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ռոման Բաղդասարյանը հրապարակել է իր անձնագրային տվյալները, թե իբր ինքը ՌԴ քաղաքացի և գործակալ է։ Այդ փաստով Չախոյանը դիմել էր իրավապահ մարմիններին և ճանաչվել էր տուժող։

Չախոյանը պարզեց, որ քրեական ոստիկանությունը Բաղդասարյանին դպրոցի հետնամուտքից դուրս է թողել, և պետական միջոցներով պաշտպանում է բլոգերին։