ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիվանագիտական ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում՝ փորձելով կանխել Իրանի և Իսրայելի միջև լարվածության հետագա սրումը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բլինքենը հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Մուհամմեդ Թամիմի հետ հանդիպմանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում։
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ վերջին 36 ժամվա ընթացքում դիվանագիտական պատասխանի շուրջ համակարգման աշխատանքներ են իրականացվում՝ փորձելով կանխել էսկալացիան:
Նա նշել է, որ սերտ կապի մեջ եմ տարածաշրջանի գործընկերների հետ, ինչը շարունակական է լինելու նաև առաջիկայում։
«Մենք չենք ձգտում էսկալացիայի: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աջակցել Իսրայելի պաշտպանությանը և պաշտպանել մեր անձնակազմին տարածաշրջանում»,- հավելել է Բլինքենը։