Բլինքենը Գազայի շուրջ բանակցություններ է վարո...

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Եգիպտոսի ափամերձ Էլ Ալամեյն քաղաքում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ։

Ըստ Reuters-ի՝ հանդիպման ընթացքում էլ-Սիսին հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել պատերազմը Գազայում, որն, ըստ նրա, սպառնում է տարածվել ամբողջ տարածաշրջանում, մի բան, որը «դժվար է պատկերացնել»:

Ավելի վաղ Բլինքենն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակում այցելել էր Իսրայել։

ԱՄՆ պետքարտուղարը Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ ընթացիկ բանակցությունները «թերևս վերջին» հնարավորությունն են՝ համաձայնության հասնելու պատերազմին վերջ տալու համար: