Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարարը հեռախոս...

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են անցկացրել: 

Այս մասին սոցիալական ցանցում գրառում է արել Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջու Քոչելին: 

«Զրույցի ընթացքում քննարկվել են Գազայում տիրող վերջին իրավիճակը, Լիբանանում զարգացումները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակը»,-ասել է նա։