Բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխումը կարող...

Պետական եկամուտների կոմիտեն շարունակվում է ուժեղացված մաքսային հսկողությունը՝ բջջային հեռախոսների ներմուծման նկատմամբ։

«Հորդորում ենք Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։ 

Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքացիներին հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոսներ Հայաստան տեղափոխելու մեր հայրենակիցների առաջարկներից և խուսափել դրանք Հայաստանում անծանոթ անձանց փոխանցելուց։ Նման գործողությունները կարող են մաքսային հսկողության ընթացքում խնդիրներ առաջացնել և դիտարկվել որպես քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որտեղ անուղղակիորեն կարող են ներգրավվել նաև ՀՀ ժամանող քաղաքացիները»,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը։