Բիթքոին թվային արժույթի գինը ստեղծումից 16 տարի անց առաջին անգամ հասել է 103,335 դոլարի։ Դա պայմանավորված է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելով, քանի որ նա խոստացել է ամրապնդել կրիպտոարժույթների դերը ֆինանսական շուկաներում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բիթքոինի արժեքը 2024 թվականի ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ 50% աճ գրանցելով Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո վերջին չորս շաբաթների ընթացքում։
Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը խոստանում էր ԱՄՆ-ն դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաքը» և կուտակել բիթքոինի ազգային պաշար։