Բիշքեկի ՋԷԿ-ում պայթյուն է տեղի ունեցել. Ղրղզ...

Բիշքեկի ՋԷԿ-ում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 5 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են վերակենդանացման բաժանմունքում՝ նրանք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ։ Եվս մեկ մարդ գտնվում է այրվածքների բաժանմունքում և միջին ծանրության վիճակում է։ Բժիշկները ամբուլատոր բուժման են թողել մնացած երկու հիվանդներին՝ բավարար վիճակում։

Նախնական տվյալներով՝ պայթել է ՋԷԿ-ի կաթսաներից մեկը։ Միջադեպի պատճառով մասամբ շարքից դուրս է եկել մայրաքաղաքի միակ ՋԷԿ-ի սարքավորումները, բազմաթիվ քաղաքացիների տներ մնացել են առանց ջեռուցման ու տաք ջրի։

Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակըլբեկ Ջապարովը միջադեպի պատճառով ստիպված է եղել Ալմաթիից վերադառնալ Բիշքեկ, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) հաջորդ նիստին։