ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել պրոֆեսիոնալ բանակ: Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը:
«Ինքնասպանություն, սպանություն, բռնություն․ 2025–ին բանակում մահացել է 35 զինծառայող
Մինչ Նիկոլ Փաշինյանը թմկահարում է այն թեզը, որ սահմանին խաղաղ է, «ներքին թշնամին»՝ խժռում է երիտասարդ կյանքեր:
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր:
Ընտրություններում հաղթելու դեպքում, ԲՀԿ-ի առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։
Այդ ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ են հետևյալ հիմնական բարեփոխումները.
• փուլային անցում պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի՝ պահեստազորային համակարգի պահպանմամբ,
• կառավարման համակարգի արդիականացում՝թվային և ցանցային տեխնոլոգիաների հիման վրա,
• անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացում,
• ռազմական կրթության և սպայական կազմի պատրաստման համակարգի բարեփոխում,
• ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության համակարգի զարգացում»:



