Այսօր կայացավ ԲՀԿ կուսակցության և նրանց աջակիցների բազմահազարանոց երթը դեպի Արցախի ներկայացուցչություն։ Երթի մասնակիցները Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ քայլերթով մոտեցան Արցախի ներկայացուցչություն ու իրենց շնորհավորանքները փոխանցեցին ներկայացուցչությունում գտնվող ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին և ներկայացուցչության աշխատակիցներին։



