Բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանի փոխանցմամբ՝ նրան բերման են ենթարկել ԵՊՀ ռեկտորի ժպ-ի հետ խոսակցությունից հետո։
Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղից փոխանցեցին, որ բերման են ենթարկել «գործի շրջանակներում»։
Այլ մանրամասներ ստանալ չհաջողվեց։
Փորձեցինք կապ հաստատել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավար պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, որի ընդունարանից փոխանցեցին, որ տեղում չէ։
Մենք կհետևենք դեպքերի զարգացմանը և կարձագանքենք տեղի ունեցածին բազմակողմանի տեղեկություններ ստանալուց հետո։



