Բելիզը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությ...

Բելիզը դադարեցրել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ հոկտեմբերի սկզբից «առանց խտրականության» ռմբակոծությունների պատճառով։

«Մենք դիմել ենք Իսրայելին՝ կրակն անհապաղ դադարեցնելու կոչով։ Չնայած մեր խնդրանքներին՝ Իսրայելը չի դադարեցրել միջազգային հումանիտար իրավունքների խախտումները եւ թույլ չի տվել հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին թեթեւացնել Գազայի միլիոնավոր բնակիչների տառապանքները»,- նշվել է վարչապետ Ջոնի Բրիսենյուի կառավարության հայտարարությունում։

Բելիզի կառավարությունը դադարեցրել է Թել Ավիվում երկրի պատվո հյուպատոսության գործունեությունը, ինչպես նաեւ հետ է կանչել հավատարմագրված Ջոնաթան Էնավին (Բելիզի պատվո հյուպատոս)։

Բելիզն առաջին երկիրն է տարածաշրջանում, որը խզել է կապերն Իսրայելի հետ Գազայի հատվածում հակամարտության պատճառով։