Բելգորոդի մարզում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները և ռուս զինվորականները։ Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
Տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում գրել է հետևյալը.
«Միջադեպ՝ Կորոչանսկի շրջանում. այս պահին դեպքի վայրում են քննչական խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Փոխեցի աշխատանքային գրաֆիկս ու գնացի տարածք։ Բոլոր մանրամասները ավելի ուշ»։
Հատկանշական է, որ միջադեպից մի քանի րոպե առաջ Բելգորոդում հրթիռային սպառնալիք է հայտարարվել։
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ինքնաթիռում կարող էր գտնվել 63 մարդ։
«Украинская правда» -ն իր հերթին գրում է, որ ինքնաթիռը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։
Ըստ պարբերականի, Իլ-76-ով տեղափոխվել են C-300 հրթիռներ։



