Բելգիան հանդես Է եկել արտակարգ իրավիճակի դեպքում ԵՄ-ի երկրներից գազի սպառումը 15 տոկոսով պարտադիր կրճատել՝ պահանջելու՝ ԵՀ-ին իրավունք ընձեռելու՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) առաջարկության դեմ: Հուլիսի 26-ին այդ մասին գրել Է L՚Echo թերթը:
Այդ երկրները կարծում են, որ ԵՀ-ն պետք Է կա՛մ լիովին հրաժարվի Ռուսաստանից մատակարարումների հնարավոր կրճատման կամ դադարեցման դեպքում ԵՄ-ի երկրներից 15 տոկոսով գազի սպառման պատադիր կրճատում պահանջելու իրավունքից, կա՛մ այդ երկրներին տրամադրի իրավաբանական օրենքի տեսքով բացառություն չկատարելու Եվրամիության սույն պահանջը:
Թերթը նշխում Է, որ Եվրահանձնաժողովի պլանով՝ Բելգիան (ինչպես եւ մյուս երկրները) պետք Է գազի տնտեսված ծավալներն ուղղորդի արտահանման, որպեսզի այն կարողանան գնել ԵՄ-ի այն երկրները, որոնք նույնիսկ կրճատելով սպառումը չեն կարող բավարարել իրենց կենսական կարիքները: Մասնավորապես դա վերաբերում Է Գերմանիային, որի կառավարաությունն ավելի վաղ հավանություն Է տվել ՌԴ-ի Էներգետիկայի դեմ ԵՄ-ի միջոցներին՝ սպառնալիքի տակ դնելով գազի իր հիմնական աղբյուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: