Բելառուսի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 1-ից փակել իր դեսպանատունը Ֆինլանդիայում: Վարչապետ Ալեքսանդր Տուրչինը ստորագրել է Հելսինկիում դիվանագիտական առաքելությունը փակելու մասին հրամանագիրը:
«Բելառուսի Հանրապետության դեսպանատունը Ֆինլանդիայի Հանրապետությունում կփակվի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից», - ասվում է հրամանագրում:
Դեսպանատուն բացելու մասին 2011 թվականի հրամանագիրը ուժը կորցրած է ճանաչվում:



