Բելառուսը Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում տա...

Բելառուսը տարածքային պաշտպանության զինապարտների հավաք է հայտարարել Գրոդնոյի մարզի շրջաններից մեկում, որը սահմանակից է Լեհաստանին և Լիտվային։

ինչպես պաշտոնական կայքում տարածած հաղորդագրությունում նշել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, Վոլկովիսկի շրջանի տարածքային պաշտպանության զորքերի զինապարտ հանդիսացող անձնակազմի հավաքը կանցկացվի օգոստոսի 12-ից: 

Վարժանքները  նպատակ ունեն նախապատրաստել զինվորական  ​​մասնագիտություններին համապատասխան առաջադրանքներ կատարելուն և բարձրացնել հրամանատարական կազմի հմտությունները ենթակա ստորաբաժանումների կառավարման գործում։