Բելառուսի եւ Լեհաստանի սահմանին, «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում, աշխատանքը դադարեցրել Է փախստականների ճամբարը. այստեղ գտնվող միգրանտները կա՛մ արդեն ինքնաթիռով մեկնել են Իրաք, կա՛մ տարաբնակեցվել Բելառուսում եւ շարունակում են սպասել տարհանման: Այդ մասին, հաղորդել են Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում:
Մարտի 22-ի ուշ գիշերին հերթական տարհանող չվերթը 98 օտարերկրացիների Մինսկից տարել Է Էրբիլ, պատմել են սահմանապահները: Մնացած օտարերկրացիներին առայժմ տարաբնակեցրել են հյուրանոցներում ու առողջարաններում եւ երկրից դուրս կտանեն ուրիշ չվերթներով: «Իրենց երկրներ վերադառնալու փախստականների որոշումը մեծապես թելադրված Է սպասման անիմաստության գիտակցմամբ եւ իրենց խնդիրների լուծման գործում ԵՄ-ի երկրների անտարբերությամբ»,-հայտարարել են Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեում: Ըստ վերջին տվյալների, «Բրուզգի» տրանսպորտա-լոգիստական կենտրոնում գտնվում Էր շուրջ 400 միգրանտ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: