
Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է belta.by-ը։
Այցի ընթացքում նախատեսված է Ալեքսանդր Տուրչինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դեմ առ դեմ և ընդլայնված բանակցություններ կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ:
Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։
Նախատեսված է Ասադովի հետ Բելառուսի վարչապետի այց օկուպացված Արցախի Հանրապետություն՝ Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում դւտելու վերականգնված օբյեկտները, նաև այց Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։