Բայրամովը Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկել...

Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։